Մայլի Սայրուսը և Լիամ Հեմսվորթն այլևս միասին չեն: Արտասահմանյան զանգվածային լրատվամիջոցները հայտարարել են, որ զույգը վերջնականապես բաժանվել է:
Բազմաթիվ անանուն աղբյուրներ հայտարարում են, որ նրանք չեղյալ են հայտարարել իրենց նշանադրությունը: «Մայլիի և Լիամի միջև ամեն ինչ վերջնակապես ավարտված է»,- ասել է նրանցից մեկը:
Ըստ լուրերի՝ աստղային զույգի բաժանման պատճառ է հանդիսացել Մայլիի սերը երեկույթների նկատմամբ, որտեղ նա իրեն կարող է ծայրահեղ ազատ պահել, ինչն անընդունելի է Հեմսվորթի համար:
Սայրուսն ու Հեմսֆորթը նախկինում էլ են բաժանվել: Ինչպես երևում է, զույգերից մեկը սիրում է իրադարձությունները բարդացնել: «Մայլին կասկածել է նրան դավաճանության մեջ, սակայն հետո Twitter-ում հերքել է, որ նա իրեն խաբել է»,– հայտարարել է մեկ այլ աղբյուր:







































