Տղամարդու ֆիզիոլոգիայի տեսանկյունից սեքսի համար լավագույն ժամը առավոտյան 7:00-11:00-ն է։ Ինչպես գրում է Men`s Health պարբերականը, հենց այդ ժամանակ՝ արթնանալուց հետո տղամարդու արյան մեջ առկա է տղամարդկային հորմոնի՝ տեստոստերոնի մեծ քանակություն:
Հրապարակման մեջ նշվում է, որ դրանից հետո տեստոստերոնի մակարդակը նվազում է և երեկոյան ու քնելուց առաջ հասնում է իր նվազագույն կետին: Այդ պատճառով տղամարդիկ առավոտյան ամենաշատն են տրամադրված ինտիմ հարաբերությունների:









































