Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան մեկնաբանել է իր հրավերը Ֆրանսիայի ազգային հավաքական:
«Այս հրավերն ինձ համար շատ կարևոր էր: Երբ խաղում էի «Գավր»-ի կազմում, առաջին անգամ մինչև 16 տարեկանների ազգային թիմ եմ հրավիրվել: Այն ժամանակ ես խնդիր էի դրել կրկին հայտնվել Ֆրանսիայի ընտրանում և այժմ անչափ երջանիկ եմ:
Ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ Ֆրանսիայի ազգային թիմի կազմում: Սա իմ կարիերայի առաջին փուլն է: Լավագույնն առջևում է, սակայն ես շատ պետք է աշխատեմ»,- նշել է թուրինյան ակումբի ֆուտբոլիստը:






































