Ուկրաինային հաջողվել է Չեռնոբիլի ատոմակայանի վերջնական չեզոքացման ծրագրերի համար հավաքել է մոտ 550 մլն եվրո: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը դոնոր երկրների ղեկավարների հավաքից հետո: Այս մասին հաղորդում է RIA-Novovsti գործակալությունը:
«Մեր միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերով հաջողվել է հավաքել,- և ես այդ թիվը նախնական եմ համարում,- 550 մլն եվրո` չեռնոբիլյան նախագծերի իրականացման համար»,- ասել է Յանուկովիչը: «Ծածկ» ծրագրի վերջնական իրագործման համար անհրաժեշտ է 740 մլն եվրո: Միջազգային այդ կոնֆերանսը տեղի էր ունեցել Չեռնոբիլի աղետի 25-ամյակի նախօրեին, որը լրանում է ապրիլի 26-ին:
Ամենաշատ գումարը հատկացրել է Եվրամիությունը, գումարներ են հատկացրել նաև Ճապոնիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և այլն:









































