Հինգշաբթի Թուրքիայի Գազանթեփ մարզի դատարանի շենքում փոխհրաձգություն է տեղի ունեցել անհայտ խմբերի միջև, հաղորդում է CNN Türk հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ փոխհրաձգության հետևանքով մահացել է չորս մարդ, ևս երեքը վիրավորվել են:
Վիրավորվածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Պատահարի մանրամասները պարզվում են:








































