1998 թվից հետո ռեկորդային թվով ծովառյուծների հյուծված և հիվանդ ձագերի են հայտնաբերել Ծովային կենդանիների փրկության խաղաղօվկիանոսյան գործակալության (Pacific Marine Mammal Center – PMMC) աշխատակիցները Հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ մարտին,- հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ:
«Ծովային կենդանիների բոլոր ձագերը հյուծված էին: Դա շատ արտասովոր էր: Անցած տարի նույն շրջանում մի քանի տասնյակ նման կենդանիներ կային, իսկ հիմա արդեն 112-ն են»,- ասել է PMMC-ի ղեկավար Քեյթ Մաթասը, որի խոսքերն է մեջբերում տեղեկատվական ABCNews.com կայքը:
Բնապահպանները մինչ օրս չեն պարզել կատարվածի պատճառը, սակայն, համաձայն վարկածներից մեկի, ծովառյուծի էգերը սննդի որոնման համար հեռուն են գնում՝ երկար ժամանակով թողնելով իրենց ձագերին առանց կաթի: Նման իրավիճակ ստեղծվել էր նաև 1998 թ.:









































