Telegraf.com.ua-ի փոխանցմամբ` NASA-ն կազմակերպում է պատմության մեջ առաջին Twitter-չաթը տիեզերակայանի հետ:
Twitter-ի օգտատերերին պատասխանելու է տիեզերագնաց Սքոթ Քելին: Նրանց շփումն իրականացվելու է #YearInSpace. հեշթեգով:
Օգտատերերը Քելիին սկսել են իրենց հարցերն ուղղել` չսպասելով կոնֆերանսի պաշտոնական մեկնարկին: Նրանց հետաքրքրում է, թե արդյոք տիեզերագնացի համար նեղ չէ՞ միջազգային տիեզերակայանում, և արդյոք նրա համար հարմա՞ր է այնտեղ քնելը:










































