Ծնողները կարող են երեխային սովորեցնել հասկանալ այլ մարդկանց մտքերն ու զգացմունքները, հայտնում է Rosbalt-ը:
Յորքի համալսարանի հետազոտողները հետևել են 40 մայրերի և նրանց 10, 12, 16 և 20 ամսական երեխաներին: Մասնագետները հետևել են այն բանին, թե ինչպես են մայրերը խաղի ժամանակ խոսում երեխաների հետ:
Երբ այդ երեխաները դարձել են 5-6 տարեկան, գիտնականները կրկին հանդիպել են նրանց հետ և թեստի միջոցով գնահատել երեխաների մոտ մարդկանց հասկանալու նրանց ընդունակությունները:
Արդյունքում պարզվել է, որ մարդկանց հասկանալու՝ երեխաների ընդունակությունը կապված է եղել այն բանի հետ, թե ինչպես է մայրը խաղի ժամանակ խոսել նրանց հետ: Եթե մայրը խաղի ընթացքում նրանց հարցեր է տվել, օրինակ՝ արդյոք նա տխրել է այն բանից, որ չի կարողացել բացել խաղալիք ավտոմեքենայի դուռը, ապա երեխան 5 տարեկանում ավելի լավ է տարբերել ուրիշ մարդկանց զգացմունքները:
Այսպիսով, երեխայի մոտ սոցիալական հմտություններ զարգացնելու համար ծնողները պետք է ուշադիր լինեն նրա զգացմունքների և մտքերի նկատմամբ:







































