Կալիֆոռնիայի հյուսիսում անտառային հրդեհներ են մոլեգնում, հայտնում է gogetnews.info-ն: Կրակը բռնկվել է նախօրեին, մեկ օրում հրդեհի տարածքը կրկնապատկվել է: Կրակն ուժեղ քամու պատճառով արդեն ուղղվել է դեպի բնակելի տները, մի քանի շինություն ամբողջովին այրվել են:
Փրկարարները հայտարարել են շտապ տարհանման մասին, վտանգավոր գոտին հարյուրավոր մարդիկ են լքել: Առայժմ կրակը հաղթահարել չի հաջողվում, չնայած հրդեհաշիջմանը մասնակցում են հազարից ավելի հրշեջ և օդուժը: 9 ուղղաթիռ փորձում է կրակը մարել օդից:
Հիմա կրակը սպառնում է նաև Նապա հովտին, որն աշխարհին հայտնի է իր խաղողի այգիներով: Հաղորդվում է, որ հրդեհի պատճառը շոգն է:









































