Լուրեր
Սահմանային լարվածությամբ Բաքուն ցանկանում է մեծացնել արտագաղթը Հայաստանից
  • 22:28
  • 2015-07-31
  • Դիտումներ՝ *

Հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարվածությունը վերստին կտրուկ մեծացել է, և յուրաքանչյուր օր Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարությունների հաղորդագրությունները տեղեկացնում են ադրբեջանական կողմից արդեն ծանր զինտեխնիկայի կիրառմամբ չդադարող գնդակոծությունների մասին, որոնց, իհարկե, հայկական կողմը համարժեք պատասխանում է:

Ու թեև առայժմ իրավիճակն այնպիսին չէ, ինչպես ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին, երբ գործընթացը թևակոխել էր երկու կողմերից էլ բազմաթիվ զոհերով բախումների փուլ և պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը վերջին`առնվազն 15 տարվա համար աննախադեպ մեծ էր, այդուհանդերձ, հիմա ևս սահմանային լարվածության էսկալացիան խիստ պայթյունավտանգ կարող է լինել` հաշվի առնելով նաև տարածաշրջանային այնպիսի կարևոր գործընթացներ, ինչպես Իրան-Արևմուտք հաշտեցումն է և հատկապես՝ Թուրքիայում ծավալվող վերջին զարգացումները:

Առկա իրադրությունն ինչպիսի ընթացք կարող է ունենալ, առաջիկայում որքանով կարող է մեծանալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը հայ-ադրբեջանական ճակատում, և արդյոք տարածաշրջանում ստեղծվող այս նոր իրավիճակում կարիք չկա վերանայելու հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր մոտեցումները:

Այս հարցերի շուրջ ԱՆՏԻՆՈՄԻԱՅԻ տաղավարում բանավիճում են քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

  • Դիտումներ՝ *