ԱՄՆ-ում քաղցրավենիք վաճառող երիտասարդներին մեղադրել են մարիխուանա պահելու մեջ: Ոստիկանները պաղպաղակի ավտոմեքենայում հայտնաբերել են Տեխաս նահանգում արգելված թմրանյութ,- հաղորդում է El Paso Times թերթը:
Էլ-Պասո շրջանի շերիֆի ներկայացուցիչը նշել է, որ մարտի 9-ին իրավապահ մարմինների ուշադրությունը գրավել է մանուշակագույն բեռնատարը: Ոստիկանները հետևել են մեքենային և վարորդից պահանջել են կանգնեցնել այն:
Այն պահին, երբ բեռնատարը կայանել է, ներսում գտնվող տղամարդկանցից մեկը դուրս է եկել և փորձել է թաքնվել իրավապահներից: Սպաներին որոշ ժամանակ անց հաջողվել է ձերբակալել նրան: Ավտոմեքենայում գտնվել է 19-ամյա Էլայջա Սանչեսը: Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի երկու կոնտեյներ:
Իրավապահ մարմինների հայտարարության մեջ չի նշվում, թե արդյոք պաղպաղակի ավտոմեքենան օգտագործվե՞լ է թմրանյութի տարածման համար, թե՞ դրանում ուղղակի պահվել են արգելված նյութերը:
Երկրորդ ձերբակալվածին՝ 29-ամյա Էնթոնի Արելանոյին, նախկինում՝ 2006 թ. ձերբակալել են մարիխուանա պահելու համար:
Երկու տղամարդկանց արդեն ներկայացվել է մեղադրանք:










































