Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ 65-ամյա տրանսգենդեր Քեյթլին Ջեններն առաջադրվել է Teen Choice Awards մրցանակի՝ որպես «Սոցցանցերի թագուհի»։
«Թագուհու» տիտղոսի իրավունքի համար նրա մրցակցուհիներն են Քեթի Փերին, Նիկի Մինաժը, Մայլի Սայրուսը, Սելենա Գոմեսն ու Թեյլոր Սվիթֆը։
Քեյթլինը շատ է ուրախացել առաջադրման համար և Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ երբեք չէր մտածել, որ կառաջադրվի նման հեղինակավոր մրցանակի։ Նա հավելել է, որ դա մեծ պատիվ է իր համար։

















































