Եվրահանձնաժողովն առաջարկել է փոփոխություններ մտցնել կանոնակարգում, որը կարգավորում է եվրոպական ավիաընկերությունների ուղևորների իրավունքները չկանխատեսված հանգամանքների առաջացման դեպքում,- հաղորդում է BBC-ն:
Նոր կանոնակարգի հեղինակները մեկնաբանում են «բացառիկ և արտակարգ հանգամանքներ» հասկացությունը, որոնց դեպքում ուղևորներն իրավունք ունեն փոխհատուցում պահանջելու փոխադրողից:
Օրինակ՝ ինքնաթիռի տեխնիկական անսարքություններն այդ հասկացության մեջ չեն ներառվում, իսկ բնական աղետները կամ դիսպետչերական ծայությունների գործադուլը ներառվում են:
Սպառողների իրավունքները պաշտպանող կազմակերպությունները քննադատում են ներկայիս իրավիճակը, երբ ուղևորների իրավունքները կարգավորող կանոնները հաճախ չեն մեկնաբանվում պատշաճ կերպով:
Եվրահանձնաժողովը, նոր կանոնների համաձայն, ավիաընկերություններին պարտավորեցնում է ուղևորներին տեղափոխել մրցակից ավիաընկերությունների չվերթներ, եթե նախատեսված չվերթն ուշացել է ավելի քան 12 ժամ:
Ավիաընկերությունները ստիպված կլինեն ուղևորներին չվերթների հետաձգման մասին տեղեկացնել ոչ ուշ, քան նախատեսված թռիքչից 30 րոպե շուտ:
Չվերթի հետաձգման դեպքում ուղևորները կկարողանան փոխհատուցում պահանջել հյուրանոցում մնալու համար:
Երաժիշտներին կթույլատրվի ինքնաթիռ մտցնել ոչ մեծ գործիքներ:
Ավիափոխադրողներն այլևս իրավունք չեն ունենա տուգանել ուղևորներին ազգանուններում առկա սխալներն ուղղելու համար:
Եվրահանձնաժողովի նոր կանոնները օրենսդիր նորմա կդառնան 2014 թ.:









































