Շվեդ դիջեյ և երաժշտական պրոդյուսեր Ավիչին (Թիմ Բերլինգ) իր նոր ալբոմի համար համագործակցում է ռոք համայնքի կարկառուն ներկայացուցիչներից մի քանիսի, այդ թվում` System Of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը` այս մասին հայտնում է հայտնի Rolling Stone ամսագիրը: Շվեդ երաժշտի նոր ալբոմը լույս կտեսնի մոտ ապագայում: Ի տարբերություն նախորդ ալբոմների` այս մեկը ներառում է ռոքային էլեմենտներ: «Այս ալբոմում, ի տարբերություն նախորդի, «True», ավելի շատ շեշտը դրված կլինի երգի վրա: «True»-ն էլեկտրոնային երաժշտությունը երգի ձևաչափով ներկայացնելու առաջին փորձն էր:
Սերժ Թանկյանից բացի, Ավիչին համագործակցել է Ջոն Բոն Ջովիի (Bon Jovi), Բիլի Ջոի Արմսթրոնգի (Green Day), Քրիս Մարթինգի (Coldplay), գիթառահար Մայք Այնզագերի (Incubus) և այլոց հետ: