Apelzin.ru-ի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել, թե The Rolling Stones-ը որքան հոնորար է ստացել ամառային ամերիկյան շրջագայությունից, որն անվանվել է Zip Tour։ Ռոք խումբը դրանից վաստակել է մոտ 110 միլիոն դոլար՝ ընդհանուր առմամբ տալով 14 համերգ։
Խումբն այդ ցուցանիշով կարող է ընդգրկվել 2015 թվականի եռյակում, թեև մրցակիցները մի քանի անգամ ավելի են շոուներ ունեցել ։ Ընդհանուր առմամբ The Rolling Stones-ի համերգներին վաճառվել է 628.733 տոմս։ Խումբը մշտապես աչքի է ընկել այդ հարցում։ 2012 թվականին նա 30 ելույթից վաստակել է 360 միլիոն դոլար։









































