One Direction խումբն առանց որևէ հայտարարության անսպասելիորեն ներկայացրել է Drag Me Down կոչվող սինգլը: Նորույթը նշանակալից է նրանով, որ առաջինն է Զեյն Մալիքի հեռանալուց հետո և ձայնագրվել է 4 մասնակիցների կողմից:
Ստեղծագործությունն արդեն համընդհանուր ուշադրության կենտրոնում է: Շնորհանդեսից հետո մեկ ժամվա ընթացքում այն iTunes-ի չարթերի վերին հորիզոնականներում էր այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Ինդոնեզիան, Մալայզիան, Մեքսիկան և այլն:








































