Հոլանդական «Վիտես»-ի հարձակվող Արշակ Կորյանը, ով անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով բաց է թողել Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Սաութհեմփթոն»-ի դեմ հանդիպումը հայտարարել է, որ հուսով է կօգնի իր թիմին պատասխան հանդիպման ժամանակ:
«Չկարողացա մեկնել մասնակցելու «Սաութհեմփթոն»-ի դեմ հանդիպմանը, որովհետև չհաջողվեց Անգլիայի վիզա ստանալ: Հուսով եմ՝ կմասնակցեմ պատասխան հանդիպմանը»,- ասել է Կորյանը:
Հիշեցնենք՝ «Վիտես»-ի և «Սաութհեմփթոն»-ի պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 6-ին, Հոլանդիայում:






































