Meddaily.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ կոպտությունը կարող է լինել «վարակիչ»։ Նոր հետազոտությանը մասնակցել են 90 ուսանողներ, որոնց խնդրել են բանակցություններ վարել իրենց խմբակիցների հետ։ Գիտնականները նկատել են, որ կոպտությունը մի մասնակցից փոխանցվում է մյուսին։
Գիտնականներն իրենց աշխատանքի արդյունքների մասին պատմել են Science World Report-ին։ Հետազոտության մի շարք մասնակիցներ դիտել են աշխատավայրում կոպտության տեսարաններ պարունակող տեսանյութեր, ապա պատասխանել են «հաճախորդի» էլեկտրոնային չեզոք նամակին։
Մասնագետներն ընդգծել են, որ այդ կամավորները գրել են ավելի պակաս սիրալիր նամակներ, քան նրանք, ովքեր դիտել են հարգալից աշխատակիցների մասին տեսանյութեր։ Հետազոտողները գործատուներին խորհուրդ են տալիս հարգալից գտնվել իրենց աշխատակիցների հանդեպ, քանի որ կոպտությունը մեծապես ազդում է արդյունավետության վրա։







































