«Ֆրանսիական» համբույրները ծխելուց և ալկոհոլի չարաշահումից ավելի են սպառնում բերանի խոռոչի և ըմպանի քաղցկեղի զարգացմամբ։ Այս մասին նախազգուշացրել է Ավստրալիայի Royal Darwin Hospital-ի մասնագետ Մահիբան Թոմասը։
Բանն այն է, որ խորը համբույրը բարձրացնում է օրալ ճանապարհով պապիլոմավիրուսի (HPV) փոխանցման հավանականությունը։ Այն միայն ԱՄՆ-ում պատասխանատու է բերանի խոռոչի և ըմպանի քաղցկեղի 70 տոկոս դեպքերի համար։
Ինչպես ընդգծել է փորձագետը, բերանի միջոցով վիրուսով վարակվելու դեպքում քաղցկեղի այդ տեսակի զարգացման ռիսկը բարձրանում է 250 անգամ, քան չվարակված մարդու մոտ։
Գոյություն ունի պապիլոմավիրուսի ավելի քան 100 շտամ, սակայն միայն դրանցից 8-ը կարող են քաղցկեղ առաջացնել։ Թոմասը նշել է, որ հենց HPV-ն է մեղավոր վերջին տարիներին աշխարհում դիտվող այդ տեսակի քաղցկեղի «ցունամիի» համար։








































