Երկու ամիս անց կձեռնարկվի նոր փորձ՝ հասնելու այն բանին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն տա միջազգային տրիբունալի ստեղծմանը՝ կապվսծ Ուկրաինայում MH17 Boeing-ի աղետի հետ։ Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ի կողմից տրիբունալի ստեղծման բանաձևի վրա վետո դնելու Ռուսաստանի հիմնական փաստարկն այն է, որ այդ քայլն անժամանակ է և վաղաժամ՝ նկատի ունենալով, որ հետաքննության արդյունքները հոկտեմբերից շուտ պատրաստ չեն լինի:
Երկու ամիս անց, երբ հաշվետվությունը պատրաստ լինի, 5 երկրներ՝ Մալայզիան, Ավստրալիան, Նիդերլանդները, Բելգիան և Ուկրաինան, մտադիր են կրկին դիմել ՄԱԿ ԱԽ-ին՝ տրիբունալ ստեղծելու պահանջով:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի արտգործնախարարը՝ 5 երկրները դա համարում են լավագույն տարբերակը՝ քաղաքական և օրենսդրական տեսանկյունից:







































