ԱՄՆ ծովային նավատորմն այս աշնանը Պարսից ծոցից հետ կկանչի իր բոլոր ավիակիրները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի ծովակալը՝ փոխանցում է Fox News-ը։
Նշվում է, որ ԱՄՆ-ն առաջին անգամ հետ կկանչի իր ուժերը Պարսից ծոցից ԴԱԻՇ-ի դեմ շարունակվող ավիահարվածների և Իրանի նկատմամբ վերահսկողության ֆոնին։
Նավատորմի ներկայացուցչի խոսքով՝ տարածքի նկատմամբ վերահսկողությունը որոշ ժամանակով կանցնի ֆրանսիական ավիակրին, քանի դեռ ԱՄՆ-ը չի վերադարձրել իր տեխնիկան։









































