Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հսկայական հարստություններ ունի երկրի ներսում, սակայն նախկին նախագահն իրենց ընտանիքի «ամենաչունևոր» անդամն է: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հավելելով, որ Հոսնի Մուբարաքի ավագ որդին` Ալան, ամենահարուստն է ընտանիքում:
Եգիպտոսի ֆինանսական ստորաբաժանումների ներկայացուցիչները նշել են, որ Եգիպտոսի 82-ամյա նախկին նախագահի ընտանիքն ունի մի քանի խոշոր կառույցներ՝ շքեղ բնակարաններ, պալատներ, հողատարածքներ, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության, մի քանի բանկային հաշիվներ՝ տեղական և օտարերկրյա արտարժույթով:
Այս պահին ընտանիքի գրեթե բոլոր անդամները, բացի Հոսնի մուբարաքի կնոջից, գտնվում են կալանքի տակ: Սակայն Մուբարաքները չեն ընդունում առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը` նշելով, որ իրենց դեմ սկսվել է վարկաբեկելու և սուտ տեղեկություններ տարածելու մեծ արշավ:







































