Թբիլիսիում հստակեցրել են, որ Վրաստանը որևէ նոր որոշում չի կայացրել Ռուսաստանի դեմ Եվրամիության հայտարարած պատժամիջոցների վերաբերյալ: Այս մասին գրում է Interfax-ը:
«Անցյալ տարվա հունիսին Եվրամիության խորհուրդը Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված Ռուսաստանի դեմ 12 տարբեր պատժամիջոցներ է հաստատել: Անցյալ տարվա հունիսի 23-ին Վրաստանը միացավ այդ պատժամիջոցներից մեկին Սևաստոպոլում և Ղրիմում պատրաստվող արտադրանքի արտահանության վերաբերյալ: Այս տարվա հուլիսի 19-ին Եվրամիության խորհուրդը ավտոմատ երկարաձգեց այդ պատժամիջոցները ևս մեկ տարով: Վրաստանի կողմից խոսք չկա այդ հարցի շուրջ որևէ նոր որոշման մասին»,- ասվում է հաղորդագրությունում:







































