Starslife.ru-ի փոխանցմամբ՝ բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Թուրքիայում հանգստանալիս տուժել է անհայտ ծովային ձկան հարձակումից։ Վոլոչկովան հայտնել է, որ իր չափերով այդ էակը հիշեցրել է շնաձկան։ Միջադեպից անմիջապես հետո Անաստասիային տեղափոխել են Անթալիայի Mardan Palace հյուրանոց, ուր նա իջևանել է դստեր հետ։ Բժիշկները մշակել են նրա վերքը և կատարել են անհրաժեշտ մի շարք գործողություններ՝ կանխելու համար վարակը։
Եվ այնուամենայնիվ Վոլոչկովան դժվարությամբ է կարողացել քայլել։ Բժիշկները նրան հայտնել են, որ վերքի լավանալը կպահանջի որոշակի ժամանակ, և նրան խորհուրդ են տվել պառկած մնալ՝ դուրս չգալ զբոսանքի։ Վոլոչկովայի օգնականը հայտարարել է, որ պարուհին հուսով է ոտքի կանգնել մեկ շաբաթ անց և սկսել փորձերը. օգոստոսի սկզբին պլանավորված են նրա համերգները Ղրիմում։












































