Կուալա-Լամպուրում օգոստոսի ընթացքում կգործի ռեստորան՝ երկնքում։ Այս մասին հայտնում է Kedem-ը։
Վերամբարձ կռունկի միջոցով Dinner in the Sky ռեստորան-հարթակը կբարձրացվի մոտ 100 մետր, որտեղից հիանալի տեսարան է բացվում դեպի քաղաքի երկնաքերներ։
Այցելուները կարող են ճաշակել եվրոպական և ասիական խոհանոցների համադամ կերակուրներ։ Կազմակերպիչը բելգիական Dinner in the Sky ընկերությունն է, որը նման ակցիաներ է անցկացրել աշխարհի 40 երկրներում։











































