Վերջերս ունեցած հարցազրույցի ժամանակ կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերը խոստովանել է, որ նոր ալբոմի վրա աշխատանքն իր համար դեպրեսիվ վիճակի պատճառ է դարձել։ Այս մասին հայտնում է Viva.ua-ն։
21-ամյա երգիչը խոստովանել է, որ չափազանց շատ է անհանգստանում, քանի որ ցանկանում է, որ ամեն ինչ իդեալական ստացվի։
«Այն բավականին լա՞վն է։ Ճիշտ ուղղությա՞մբ եմ շարժվում» միտքը նրան երբեմն այնքան է ներփակում, որ նույնիսկ չի ցանկանում վեր կենալ անկողնուց։












































