Ամերիկյան Google կորպորացիան արտոնագիր է գրանցել, որը հնարավորություն է տալիս Google Glass ակնոցով կյանքից հիշողություններ գրանցել՝ հայտնում է S2 պորտալը: Այնուհետև տեսանյութը կփոխանցվի սմարթֆոնին, և միայն այնտեղից օգտատերը կկարողանա այն ներբեռնել տվյալների ամպի մեջ:
Այդ նորույթը հնարավորություն կտա կյանքից հսկայական կտորներ գրանցել:
Ընկերությունում նաև տեխնոլոգիա են մշակել, որը «խելացի ակնոցին» հնարավորություն կտար տեսանյութն ուղեկցել մտքերով և հոգեվիճակով, որում մարդը եղել է:









































