Tuesday, 16 06 2026
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը

Պետության բացված ողնաշարը

Հայաստանի իշխանական համակարգում իրավիճակը սրվել է թերևս այնքան, որ արդեն ոչ միայն քաղաքական ազդեցության համար պայքարում է ներիշխանական լուրջ հակադրություն դրսևորվում, այլ անգամ շոու-բիզնեսում, թեև Հայաստանի իշխանության պարագայում կարելի է ասել, որ իրար են խառնված շոուն էլ, բիզնեսն էլ, իշխանությունն էլ: Ըստ երևույթին սանձելով ներիշխանական «գզվռտոցը» քաղաքականության մեջ` կոալիցիոն նոր հուշագրով, Սերժ Սարգսյանը ստիպեց, որ այն ինչ որ տեղից դուրս գա, ինչը վկայում է այն մասին, որ իշխանությունն արդեն չի կարողանում «մախաթը պարկում պահել»:

Տաշիր մրցանակաբաշխության պրոդյուսեր Մարկ Սաղաթելյանը այսօր հայտարարել է, որ «Տաշիր»-ից հետո առաջացած աղմուկը սև PR էր իրենց դեմ, որ կազմակերպել էին մի քանի օր անց Կրեմլի նույն դահլիճում անցկացված Արմենիա մրցանակաբաշխության կազմակերպիչները: Մի կողմ թողնենք այն, որ «Տաշիր»-ի դեմ որևէ մեկը չէր կարող սև PR կազմակերպել, այն պարզ պատճառով, որ Հայաստանում սոցիալական «ժանտախտի» ժամանակ Մոսկվայում կազմակերված այդ խրախճանքը, հայաստանցի ապահով աստղերին տրված այդ շքեղ նվերները ինքնին արդեն սև PR էին, որ «Տաշիր»-ը կազմակերպել էր ինքն իր դեմ: Բայց տվյալ պարագայում հարցն այլ է: Փաստորեն, Հայաստանի իշխանության մեջ ներգրավված տաշիրյան կողմը մեղադրում է իշխանության մեկ այլ կողմի, որ իր դեմ սև PR կատարվել:

Որ «Արմենիա» մրցանակաբաշխության կազմակերպիչը Հայաստանի իշխանության մեկ այլ կողմ է, կասկած լինել չի կարող: Բանն այն է, որ հենց այնպես որևէ մեկը հայկական մրցանակաբաշխության համար Կրեմլի պալատ չի տրամադրի, ու Հանրային, այսինքն իշխանական հեռուստաալիքով էլ ուղիղ եթեր չի ապահովի: Եվ բացի այդ, եթե նախագահի աշխատակազմի ղեկավարի եղբոր հանդեպ են սև քարոզչություն կատարում, ուրեմն առնվազն պետք է հավասար, եթե ոչ ավելի իշխանություն ունենան Հայաստանում, կամ էլ Ռուսաստանում: Թող «Տաշիրը» որոշի, թե որտեղից և ինչպես: Իսկ հասարակության համար ուղղակի ակնհայտ է, թե իշխանական համակարգը ներքին խարխլության ինչ աստիճանի է հասել: Կամ, ավելի ճիշտ կլինի ասել, որ Հայաստանում փաստացի գոյություն չունի իշխանական համակարգ: Թե ինչ է ներկայիս համակարգը, դժվար է ասել, քանի որ դրա համար անհրաժեշտ է, որ այդ համակարգը որևէ կոնցեպտուալ վարքագիծ դրսևորի, որևէ կանխատեսելի պատկեր ստանա:

Մինչդեռ մենք գործ ունենք մի կառույցի հետ, որի գործողություններն արդեն անգամ յուրային խմբերի համար են դարձել անակընկալ, ընդ որում տհաճ անակընկալ: Այստեղ իհարկե առաջինը, որ կարող է գալ մարդկանց մտքին, այն է, որ համակարգի այդ խարխլվածությունը նպաստավոր է դրա դեմ քաղաքացիական պայքարի համար, քանի որ ինչքան թույլ լինի համակարգը, այնքան արդյունավետ կլինի դրա դեմ քաղաքացիների պայքարը: Բայց, այստեղ թերևս կա առավել հրատապ մի հարց, մինչ իրավիճակը քաղաքացիական պայքարի հնարավորությունների համատեքստում դիտարկելը: Այստեղ հարցն այն է, որ հայեցակարգային առումով, ըստ էության, անողնաշար համակարգը պարզապես բացում է Հայաստանի ողնաշարը որպես պետություն, և ներկայումս, այդպիսի համակարգով, Հայաստանի փաստացի հանդիսանում է բաց ողնաշարով պետություն, ինչը նշանակում է, որ աննշան քամու դեմ անգամ մեր երկիրը զրկված է տարրական դիմադրունակությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում