Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

«Ոչ իշխանական եռյակը» կպայքարի՞ սահմանադրական փոփոխությունների դեմ

Արդյոք առաջիկայում կստեղծվի հասարակական-քաղաքական լայն կոնսոլիդացիա՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Չէ որ ոչ իշխանական ուժերի մեծ մասը դեմ է այդ փոփոխություններին և սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին: Ամեն դեպքում իշխող Հանրապետական կուսակցությունից բացի՝ խորհրդարանական ուժերից դեռևս միայն «Դաշնակցություն» կուսակցությունն է դրական համարում այդ փոփոխությունները: Սահմանադրական փոփոխություններին դեմ են նաև մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ, այդ թվում՝ որոշակիորեն ակտիվ գործող Հիմնադիր խորհրդարանը:

Այսինքն՝ եթե, իսկապես, այս ուժերը դեմ են այդ փոփոխություններին, չեն ցանկանում, որ իշխանությունները փոխեն ՀՀ Սահմանադրությունը կամ փոխելու դեպքում էլ ոչ այս նախագիծը ներկայացնեն հանրաքվեի, պետք է որ պայքարեն դրա դեմ: Եվ հայտնի է, որ պայքարն արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է, որ այն տարբեր ուժերով համախմբված լինի: Եվ առաջին հայացքից թվում է, որ այդ համախմբումն ու պայքարը պետք է լինի, քանի որ, ինչպես նշեցինք, Հայաստանի քաղաքական դաշտում գործող հիմնական ուժերը դեմ են արտահայտվել այդ փոփոխություններին կամ գոնե ծանրակշիռ մտահոգություններ են հայտնում ներկայացված նախագծի նկատմամբ:

Ընդդիմադիր կուսակցություններից ՀԱԿ-ը, օրինակ, ներկայացնելով իր առարկությունները, ներկայացված նախագծի դեմ քաղաքական ու հասարակական ուժերին կոչ է անում դիմադրության լայն ճակատ ստեղծել: «Երկրին սպառնացող վտանգից խուսափելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի և ընդհանրապես ամբողջ հասարակության համախմբումն ու դիմադրության լայն ճակատի ստեղծումն է: Հայ Ազգային Կոնգրեսը իր բոլոր ուժերն ու հնարավորությունները կներդնի դիմադրության այդ ճակատը ձևավորելու համար և կոչ է անում քաղաքական և հասարակական բոլոր միավորներին, մի կողմ դնելով տարաձայնությունները՝ միանալ պայքարին: Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ Հայաստանի պետականությանը սպառնացող այս վտանգը համազգային դիմադրության և հակազդեցության կարժանանա ողջ աշխարհի հայության կողմից»,- նշված է ՀԱԿ-ի՝ հուլիսի 23-ին հրապարակած հայտարարության մեջ:

Արդյոք քաղաքական դաշտի այն ուժերը, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին կամ գոնե այդ գործընթացների նկատմամբ վերապահումներ ունեն, պատրաստակամ են ձևավորել նման ճակատ:

Հիշեցնենք, որ դեռևս 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ոչ իշխանական ուժերը՝ ՀԱԿ, «Ժառանգություն», «Դաշնակցություն կուսակցություններն ու անգամ դեռևս կոալիցիայում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միասին Միասնական շտաբ էին ձևավորել և քննարկում էին, թե ինչպես պայքարեն ընտրակեղծիքների դեմ: Իսկ արդեն նախագահական ընտրություններից հետո այս ուժերը ձևավորեցին ոչ իշխանական հայտնի քառյակը, որը պայքարում էր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Ճիշտ է, քառյակը չկարողացավ կասեցնել այդ համակարգի ներդրումը, այն հիմա գործում է, բայց կարողացավ հասնել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին, ով այդ համակարգի նախաձեռնողն էր: Հանուն արդարության կարելի է նաև ավելացնել, որ ոչ իշխանական քառյակն իրականում հենց Տ. Սարգսյանի դեմ էլ պայքարում էր: Նրանց այդ գործի շուրջ համախմբել է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը, և ասում են՝ նաև այն ժամանակ դեռևս Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Այսինքն՝ այդ համախմբումն ու պայքարը որոշակի արդյունք ունեցան: Բայց իշխանությունները, մասնավորապես Սերժ Սարգսյանը, այդ համախմբումը փլուզեցին այս տարվա փետրվարին, երբ զգացին, որ այն կարող է սպառնալ իրենց դիրքերին:

Նման արդյունքներ գրանցած ուժերը կարո՞ղ է համարձակվեն ու ևս մի համախմբում ձևավորեն: Այս անգամ՝ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները մեզ հետ զրույցում չբացառեցին, բայց ավելացրեցին, որ նման հարց չեն քննարկել:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում պարզապես տարօրինակ համարեց, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը թեև ընդունել է իրենց ներկայացրած առաջարկությունները, սակայն դրանցից որևէ մեկը չի ներառել ներկայացված նախագծում: Այդ հանգամանքը կդառնա՞ պատճառ, որ ՕԵԿ-ը պայքարի այդ փոփոխությունների դեմ: «Ներկայացված տեքստը մեզ համար անընդունելի է: Քննարկումների արդյունքում մենք կգտնենք այն տարբերակը, այն ֆորմատը, թե ինչպես արտահայտենք մեր դիրքորոշումը»,- ասաց պատգամավորը:

ԲՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Վահան Բաբայանն էլ ավելացրեց, որ իրենց օրակարգում դեռ համախմբվելու կամ այդ փոփոխությունների դեմ պայքարելու հարց չկա: ԲՀԿ-ն դեռ շարունակում է ուսումնասիրել հրապարակված նախագիծը: «Այնտեղ կան լրջագույն կետեր, որոնք վերաբերում են մեր երկրի ներկային ու ապագային: Եվ մենք չենք կարող այդ հարցում դիտորդ լինել: Մենք այս պահին լրջորեն ուսումնասիրություններ ենք կատարում, մեր սահմանադրագետ մասնագետներն ուսումնասիրում են նախագիծը: Երբ որոշակի կլինեն բոլոր պլյուսներն ու մինուսները, մենք այն ժամանակ մեր դիրքորոշման մասին տեղյակ կպահենք հանրությանը: Բայց այս պահին «Ոչ»-ի կամ «Դեմ եմ»-ի ֆորմատ ձևավորելու որևէ քննարկում չկա»,- պատասխանեց Վ. Բաբայանը:

Պայքարի հարցը դեռ չի քննարկվել նաև «Ժառանգություն» կուսակցությունում: «Կարծում եմ, որ ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաև ավելի լայն դիմադրության ճակատի հնարավորություն կա, որովհետև բացի Հանրապետական և «Դաշնակցություն» կուսակցություններից, մյուս բոլորը իրականում դեմ են այդ փոփոխություններին: Իսկ մնացածը ժամանակը ցույց կտա: Բնականաբար մեզ մոտ նմանատիպ քննարկումներ անպայման կլինեն: Երբ փոփոխությունների նախագիծն ամբողջովին կհրապարակվի, այդ ժամանակ նոր պարզ կդառնա մեր անելիքը»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք նաև, որ ՀԱԿ-ը միաժամանակ դիմում էր միջազգային կազմակերպություններին՝ «որևէ կերպ չաջակցել Հայաստանի իշխանության այս արկածախնդրությանը՝ այն համարելով հակաժողովրդավարական նախաձեռնություն և Հայաստանում բռնապետություն հաստատելու փորձ»:

 

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում