Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Ինչու դատախազությունը «չի գտնում» ընտրախախտներին (տեսանյութ)

Նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազությունը, պարզվում է, ընդամենը մեկ հաղորդում է ստացել ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ և մեկ քրեական գործ է հարուցել այդ առթիվ, այն դեպքում, երբ ընտրությունների ժամանակ խմբագրությունները բազմաթիվ դիմումներ ու բողոքներ էին ստանում Հայաստանի տարբեր քաղաքներից: Արդյոք սա չի՞ խոսում դատախազության հանդեպ հասարակական վստահության պակասի մասին: Երեկ Սահմանադրական դատարանում այս հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց նախագահական ընտրությունների ժամանակ ընտրախախտումների դեմ պայքարելու համար դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար, դատախազ Կորյուն Փիլոյանի հետ: 

 – Պարոն Փիլոյան, Սահմանադրական դատարանում որոշակի տեղեկատվություն և փաստարկներ են ներկայացվում, որոնց դատախազությունը  և Ձեր ղեկավարած աշխատանքային խումբը ընտրությունների ժամանակ չի անդրադարձել:

 – Չի եղել նման հանգամանք, որին անհրաժեշտ էր անդրադառնալ, և դատախազությունը չի անդրադարձել: Շատ երևույթներ կան մեր հանրապետությունում` առողջապահության ոլորտում, բնապահպանության ոլորտում, եղանակի տեսությունում, բոլորը չեն, որ դատախազության գործառույթների մեջ են մտնում: Բոլոր այն հանգամանքները, որոնք առնչվում են դատախազության գործառույթներին, աշխատանքային խմբի կողմից քննարկվել են, ոչ մի բան դուրս չի մնացել:

 – Խոսքը հարուցված քրեական գործերի թվի մասին է, որը բավական քիչ է, չնայած և՛ ընտրակաշառք բաժանելու, և՛ լցոնումների առթիվ ահազանգեր և լրագրողների, և հանրության կողմից եղել են: Արդյոք այստեղ միտում չկա՞, որ դատախազությունը դիտավորյալ գործեր չի հարուցել:

 – Չէ՛, չկա միտում: Դուք էլ խեղաթյուրում եք տվյալները: Հանրության կողմից ոչ մի ահազանգ չի եղել: Լրատվական կայքերում եղել են կցկտուր արտահայտություններ, որոնց հիմքում եղել է Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը: Բոլոր հաղորդումներով հարցումներ են արվել Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբին` խնդրելով տեղեկատվություն տրամադրել, բոլորին պատասխանել են, որ տեղեկություն չունեն, չգիտեն` ով, չգիտեն` որ հեռախոսահամարից, պարզապես զանգել, ասել են:

 – Կոնկրետ մեր լրատվամիջոցը բազմաթիվ ահազանգեր է ստացել և լուսաբանել:

 –  Ձեր լրատվամիջոցին դատախազությունը դիմե՞լ է, որ տրամադրեք հիմքեր: Չենք ասում` աղբյուրը բացահայտել: Որևէ հիմք տրամադրե՞լ եք:

 – Հիմք ասելով` ի՞նչ նկատի ունեք, պարոն Փիլոյան, երբ նկարագրվում է, թե որտեղ ինչ է կատարվում, դա հիմք չի՞: Պետք է հանցագործությունը բացահայտեն, բերեն ձեր ձե՞ռքը տան: 

 – Ո՛չ, հանցագործությունը իրավասու մարմինները կբացահայտեն: Բերեք մի մարդ, որը նկարագրում է մի դեպք, ասեք` որը:

 – Ասել է թե` Ձեր համար որևէ դեպք համոզիչ չի եղել, որ Դուք որևէ ընտրակաշառք բաժանողի այսօր չեք բռնել:

 – Բռնել ենք, հարուցել ենք քրեական գործ, նախաքննություն ա կատարվում: Մեկ դեպք ունենք:

 – Փաստորեն այդ մեկ հոգի՞ն է Հայաստանում ընտրակաշառք բաժանել:

 – Մեկ հոգի է հայտարարություն տվել, որ իրեն ընտրակաշառք են տվել: Այլ անձ հայտարարություն չի տվել:

 – Պարոն Փիլոյան, այդ մեկ հաղորդումը չի՞ նշանակում, որ դատախազության հանդեպ վստահություն ընդհանրապես չկա, եթե լրատվամիջոցներին հազարավորներ են դիմում, իսկ դատախազությանը դիմում է ընդամենը մեկ հոգի: 

 – Չէ՛, չի նշանակում: Ուրիշ բան, որ ասեք` ինչ-որ չափով վստահության պակաս գուցեև գոյություն ունի: Բայց դա այդպես չի նշանակում: Եթե ձեզ հազարավորները վստահել են, դե մի օրինակ տվեք քննենք, ինչի՞ չեք ներկայացնում:

 – Մենք բոլոր օրինակները ներկայացրել ենք մեր լրատվական կայքում և թերթում:

 – Բացի բամբասանքներից, փողոցի պատի տակի խոսակցություններից` ոչինչ չեք ներկայացրել: Ոչ մի բան: Ես ձեզ հրավիրում եմ, եկեք, բացատրություն տվեք:

 – Ասել է թե` մամուլում հրապարակված ողջ տեղեկատվությունը դուք բամբասանք եք համարում, դա՞ է եղել պատճառը, որ չեք հարուցել քրեական գործեր:

 – Բոլոր այն տեղեկատվությունը, որի կապակցությամբ մենք դիմում ենք ձեզ և սկզբնաղբյուրին` խնդրելով մեզ տրամադրել հիմքեր և մեզ պատասխանում են` չգիտեմ` ով, չգիտեմ` որ հեռախոսից զանգեց և էդպիսի բան ասեց, ես դա համարում եմ բամբասանք: Իհարկե:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում