Զինված հանցագործն ԱՄՆ Նյու Յորք նահանգի երեք տարբեր վայրերում կրակ է բացել. առնվազն չորս մարդ զոհվել և երկուսը վիրավորվել են։ Այս մասին տեղեկացնում է Fox News ալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Երկու մարդ չորեքշաբթի առավոտյան գնդակահարվել են, տարբեր տվյալերի համաձայն, ավտոլվացման կետում կամ Մոհոք ավանի տներից մեկում: Երկու այլ մարդ էլ հրաձգության հետևանքով զոհվել են Էրմիկեր գյուղի վարսավիրանոցում և խանութում:
Ոստիկանությունն արդեն հաստատել է կրակողի անձը, սակայն դեռ չի տեղեկացվում նրա անունը: Կատարվում են որոնողական աշխատանքներ:








































