Daily Mail պարբերականն օրեր առաջ հրապարակել էր հոդված, որտեղ նշվում էր, որ ամերիկացի լեսբուհիների 75 %-ն ավել քաշի հետ կապված խնդիրներ ունի: Դա, ըստ պարբերականի տվյալների, հանգեցրել է նրան, որ Առողջապահության ազգային ինստիտուտը բոստոնյան հոսպիտալին հանձնարարել է հետևել գիրության խնդրին` նրանց մոտ լեսբիական հակումներից ելնելով: Ավելին, ամերիկացիները հարկ են համարել համեմատել այդ և արվամոլների շրջանում ճարպակալման խնդիրները:
Բժշկական ինստիտուտի որոշման մեջ ասվում է հետևյալը. «Առաջինը, ինչին հարկավոր է ուշադրություն դարձնել, տարիքային ցուցանիշներն ու ճարպակալմամբ տառապող կանանց սեռական կողմնորոշումն է: Այսօր ակնհայտ է, որ ավելորդ քաշը սեռական փոքրամասնության ներկայացուցիչ կանանց շրջանում համաճարակի բնույթ է ստացել»,- նշվում է զեկույցում:
Գիտնականներին այդ խնդրի լուծման համար հինգ տարի ժամանակ են տվել: Համաձայն վիճակագրության՝ հիմա ավելորդ քաշից տառապում է ԱՄՆ-ի բնակչության 26 %-ը:










































