Վիրջինիայի նախկին նահանգապետ Ջեյմս Գիլմորը փաստաթղթեր է ներկայացրել ԱՄՆ նախագահական նախընտրական արշավին մասնակցելու համար։ Անհրաժեշտ փաստաթղթերը Գիլմորը ներկայացրել է Դաշնային ընտրական հանձնաժողով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նախագահական աթոռի հասնելու փորձը Գիլմորի համար կդառնա արդեն երկրորդը։ 2008 թվականին նա առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն հենց սկզբնական փուլում պարտվել սենատոր Ջոն Մաքքեյնին։
Մինչ քաղաքական կարիերա սկսելը՝ Գիլմորը ծառայել է ԱՄՆ ցամաքային զորքերի հակահետախուզությունում։







































