«Ատլետիկո»-ի պաշտպան Ֆելիպե Լուիսն, ով Լոնդոնի «Չելսի»-ում անցկացրած մեկ տարի հետո մադրիդյան ակումբ է վերադարձել, նշել է, որ Պերմիեր Լիգայում ստացած փորձն օգնել է իրեն:
«Ուրախ եմ, որ «Ատլետիկո» եմ վերադարձել: «Չելսի»-ում ես հիանալի փորձ եմ ձեռք բերել և հաղթել Պրեմիեր լիգայում: Շատերի կարծիքով՝ ես անհաջող մրցաշրջան եմ անցկացրել Լոնդոնում: Բայց ես այդպես չեմ կարծում:
Հակառակը: Հիանալի մրցաշրջան էր, ես շատ նոր բան սովորեցի՝ հանդես գալով այլ առաջնությունում»,- Լուիսի խոսքերը մեջբերում է «Ատլետիկո»-ի պաշտոնական կայքը:








































