ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն Twitter-ի ղեկավարությանը խորհուրդ է տվել ավելի շատ ջանքեր ներդնել՝ հակազդելու համար ահաբեկչական սպառնալիքին: Այս մասին հաղորոդւմ է Fox Business News հեռուստաալիքը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին:
Հեռուստաալիքը հստակեցնում է, որ խոսքը, մասնավորապես, ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») և այլ ծայրահեղական կազմակերպությունների գործունեությանը դիմակայելու մասին է:
Միկրոբլոգին խորհուրդ է տրվել ուժեղացնել ահաբեկիչների հետ կապված կայքերի մոնիթորինգը, ինչպես նաև գումար հատկացնել՝ նախապատրաստելու հակաահաբեկչական հարցերով փորձագետների:
Twitter-ի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ առանց այդ էլ իրենք ակտիվորեն պայքարում են ահաբեկչության դեմ՝ անջատում են ահաբեկիչների օգտահաշիվները, հետևում են ահաբեկչական ակտերի հետ կապված վտանգներին և տագնապի դեպքում տեղեկացնում իշխանություններին:







































