Tuesday, 14 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանինը կլինի հոկտեմբերին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ: Գրեթե մեկ ամիս առաջ խոստացված աուդիտը այդպես էլ չի կազմակերպվում, չնայած կառավարությունը ինքը պետք է ամենաշահագրգիռը լիներ աուդիտի կազմակերպման գործում: Որովհետև հենց կառավարությունն է պատրաստակամություն հայտնել իր վրա վերցնել էլեկտրաէներգիայի չթանկացման համար անհրաժեշտ միջոցներ գտնելու և թանկացումը փոխհատուցելու պարտավորությունը, և որքան ուշ կազմակերպվի աուդիտը, այնքան ուշ կլինի եզրակացությունը, և այնքան ավելի երկար կառավարությունը ստիպված կլինի վճարել էլեկտրաէներգիայի չթանկացման համար: Այնպես որ, կառավարությունը պետք է ամենաշահագրգիռը լիներ ՀԷՑ-ի ճակատագրի հստակեցմամբ:

Պարզվում է, որ կառավարության անտարբերությունը աուդիտի կազմակերպման հարցում այլ հիմնավորում ունի: Կառավարությունը առանց աուդիտի արդյունքների էլ հստակեցրել է ՀԷՑ-ի ճակատագիրը: Մասնավորապես՝ մեզ հայտնի դարձավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հետ հանդիպան ժամանակ հայտնել է, որ մինչև հոկտեմբեր ամիս ՀԷՑ-ի սեփականատերը փոխվելու է, և այն ձեռք է բերելու Սամվել Կարապետյանը: Աբրահամյանը վստահեցրել է, որ այս պայմանավորվածությունը կայացվել է Ռուսաստանի իշխանությունների հետ ամենաբարձր մակարդակով:

Այս լուծումը լավագույնը կարելի է համարել ոչ թե Հայաստանի կամ հայ հասարակության, այլ Ռուսաստանի համար: Այսօր ՀԷՑ-ի սեփականատերը Ռուսաստանի պետական ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ ընկերությունն է: Այս ընկերության համար Հայաստանում ունեցած ակտիվը տնտեսական ոչ մի նշանակություն չունի, քանի որ այն աշխատում է վնասով, և ընկերությանը ոչ մի եկամուտ չի ապահովում: Դրա փոխարեն այն ռուսական պետության համար դարձել է պերմանենտ գլխացավի աղբյուր: Էլեկտրաէներգիան անընդհատ թանկանալու է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, և հայ հասարակությունը ամեն անգամ ընդվզելով այդ թանկացումների դեմ՝ ընդվզելու է Ռուսաստանի դեմ, այդ թանկացումների հիմնական պատասխանատու համարելով Ռուսաստանին:

Ռուսաստանը չի կարող իրեն թույլ տալ վաճառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Չի կարող թույլ տալ, որպեսզի այն հատնվի որևէ արևմտյան ընկերության վերահսկողության տակ, քանի որ Ռուսաստանը այստեղ ունի ռազմաբազաներ և սահմանապահ զորքեր, և թեկուզ միայն այն պատճառով, որ էներգամատակարարող ընկերությունը կարող է ռուսական բազաներն անջատել էներգամատակարարումից Ռուսաստանին ստիպելու է ՀԷՑ-ը պահել իր հսկողության տակ: Բացի այդ, ՀԷՑ-ը Հայաստանում քաղաքական ազդեցության լուրջ լծակ է: Այս ընկերության գրեթե 8 հազարի հասնող կոլեկտիվը մուտք ունի Հայաստանի բոլոր բնակարաններ, ձեռնարկություններ և ընկերություններ: Այնպես որ, ռուսները ոչ մի պարագայում չեն ցանկանա կորցնել վերահսկողությունը ՀԷՑ-ի նկատմամբ, սակայն դեմ չեն լինի, որ ռուսական ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ-ի փոխարեն այն պատկանի ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանին: Ռուսական պետությունը Սամվել Կարապետյանի վրա երևի ավելի մեծ ազդեցություն ունի, քան պետական ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ ընկերության վրա:

Եթե Կարապետյանը որոշի բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը, հայ հասարակությունը, անշուշտ, կընդվզի այդ բարձրացման դեմ, բայց ռուսների տրամաբանությամբ՝ այդ ընդվզումն այլևս ուղղված չի լինի ռուսական պետության և Հայաստանում Ռուսաստանի ներկայության դեմ: Հայ հասարակությունը ընդամենը կհամարի, որ Սամվել Կարապետյանը որպես դասական հայ օլիգարխ ավելի շատ փող աշխատելու ախորժակ ունի և չբավարարվելով իր ունեցած միլիարդներով՝ փորձում է իր ունեցվածքը ավելացնել հայ սպառողների հաշվին: Իսկ քանի որ Սամվել Կարապետյանին նման մեղադրանքներ պետք չեն, նա կփորձի ավելի արդյունավետ կառավարել ընկերությունը, պակասեցնել այնտեղ կատարվող գողությունը, և ՀԷՑ-ը դարձնել շահույթով աշխատող ընկերություն, որը հնարավոր է նաև գործող սակագնի պայմաններում: Բայց դա արդեն Ռուսաստանի իշխանությանը չի հետաքրքրում, նրանք իրենց խնդիրը կհամարեն լուծված, քանի որ ստիպված չեն լինի ամեն անգամ Ռուսաստանի դեմ ուղղված «էլեկտրամայդանի» ականատեսը լինել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ կարող է շահել հայ սպառողը այս գործարքի արդյունքում, ապա ամենայն հավանականությամբ գոնե առաջիկա մեկ տարում կարելի է սպասել, որ նոր սեփականատերը չի թանկացնի էլեկտրաէներգիայի սակագինը: Դժվար թե Սամվել Կարապետյանը, ձեռք բերելով ընկերությունը, իր գործունեությունը սկսի նման ոչ պոպուլյար քայլով: Իսկ իշխանությունն էլ կազատվի իր համար այդքան ատելի Բիբինից, որի հետ աշխատելը և նրա հետ պայմանավորվելը բավական դժվար էր դարձել:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում