Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է Թեմզա գետի վրա լողացող գյուղ կառուցելու իր ծրագրերի մասին, քանի որ գետի արևելյան մասում կրկին հայտնվում են լքված տեղանքներ: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Քաղաքապետն արդեն միջազգային տենդեր է հայտարարել՝ արևելյան Լոնդոնում ջրի վրա 15 ակր անշարժ գույք ստեղծելու մասին՝ Royal Victoria ընկերության նավակայանների միջոցով:
Canary Wharf ֆինանսական շրջանում կկառուցվի տարածք՝ լողացող տներով, հյուրանոցներով, ռեստորաններով և ակումբներով:
Նշվել է, որ լողացող գյուղը կմիանա քաղաքի այլ մասերին՝ մերձքաղաքային գնացքների և ճոպանուղու միջոցով, որն արդեն այդ շրջանում միավորում է Թեմզայի ափերը:









































