ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Վաթերլո քաղաքում Մարկ Միխալը գոլֆ խաղալիս հայտնվել է գետնի տակ: Ինչպես հաղորդում է NEWSru-ն՝ վկայակոչելով St.Louis Post-Dipatch տեղի թերթը, տղամարդն ընկել է հինգ մետր խորությամբ և երեք մետր տրամագծով փոսի մեջ:
43-ամյա Միխալը, որը 20 տարի գոլֆ է խաղում, պատրաստվել է հարվածել գնդակին, երբ մեկնարկային հարթակին, որի վրա կանգնած է եղել, փոս է գոյացել: Նրա չորս ընկերները չեն հասցրել կռահել, թե ինչ տեղի ունեցավ, սակայն նկատել են, որ իրենց ընկերը չկա:
20 րոպե տևած փրկարարական աշխատանքներից հետո տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Այժմ նրա կյանքին ոչինչ չի սպառնում. նա միայն ուսի վնասվածք է ստացել:








































