Nashamama.com-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության առողջապահության հարցերով խորհրդական Սյուզան Ջեբը մարդկանց կոչ է արել հրաժարվել նարնջի հյութ օգտագործելուց։ Նրանում կա նույնքան շաքար, որքան որ կոկա-կոլայի մեջ։
Պրոֆեսոր Ջեբը ոչ վաղ անցյալում իր համար ամբողջովին բացառել է նարնջի հյութ օգտագործելը և այժմ մյուսներին է առաջարկում այդպես վարվել։ Նվազագույն դեպքում Ջեբը խորհուրդ է տալիս օգտագործելուց առաջ ջուր խառնել նարնջի հյութին։
Ջեբի խոսքով՝ շաքարն ազգի համար դառնում է նույնպիսի սպառնալիք, ինչպիսին ծխախոտն է կամ ալկոհոլը։ Նա սննդամթերք արտադրողներին կոչ է արել իրենց ապրանքներում շաքարի չափը նվազեցնել առնվազն 30 տոկոսով։









































