Իրաքը շուրջ 40 դատական հայց է ներկայացրել տարբեր երկրների դեմ՝ պահանջելով վերադարձնել 2003թ. ռազմական ներխուժման ժամանակ երկրից անօրինական ճանապարհով դուրս բերված պատմակական հուշարձանները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ՝ Տնտեսական հանցագործությունների դեմ պաքարի վարչության ղեկավար Հուսեյն Ալ-Շամրիին:
Շամրիի խոսքերով՝ իրենց վարչությունն իր տրամադրության տակ ունի կորած իրերի ցուցակը: Առաջիկայում դրանց գործով հայցերը կթարգմանվեն այլ լեզուներով և ԱԳՆ-ի միջոցով կուղարկվեն այն երկրներին, որտեղ գտնվում են երկրից դուրս բերված պատմական հուշարձանները:
Ալ-Շամրին հույս է հայտնել, որ այդ երկրները չեն խոչընդոտի պատմական նշուշները Իրաք վերադարձնելուն:
2003թ. օտարկերկրյա զորքերի ներխուժման ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Իրաքում թալանվել և ավերվել են մեծ թվով թանգարաններ, հուշարձաններ և գրադարաններ: Իրաքի իշխանությունները հայտարարում են, որ անհետացել են հնագույն պատմության թանկարժեք հուշարձաններ, արվեստի նմուշներ, բացառիկ գրքեր և ձեռագրեր, որոնցից շատերը հետագայում հայտնաբերվել են արտասահմանում:








































