Ամռանն ընդունված է խմել ֆրեշ (անվանումն առաջացել է անգլերեն fresh (թարմ) բառից), սակայն արդյոք դրանք օգտակա՞ր հյութեր են, կարո՞ղ են հագեցնել ծարավն ու նպաստել առողջությանը։
Բնական հյութերի օգուտն անհերքելի է, դրանք հարուստ են վիտամիններով և կարգավորում են մարսողությունը։ Passion.ru-ի փոխանցմամբ, սակայն, անհրաժեշտ է հյութերն օգտագործել չափավոր ու ճիշտ։ Թարմ հյութերը չեն սիրում օդ, դրանցում վիտամինները թթվում են ու արագորեն քայքայվում, ինչի համար էլ հյութը չպետք է պահել կես ժամից ավելի, նրա սննդարարությունը նվազում է։ Խորհուրդ չի տրվում մինչև մեկ տարեկան երեխաներին տալ հյութեր, քանի որ դրանք ագրեսիվորեն կարող են ազդել մարսողական համակարգի վրա։
Հյութ օգտագործելիս պետք է խուսափեն նաև գաստրիտով (ստամոքսի բորբոքում) և աղիների բորբոքումից տառապող մարդիկ։ Բացի դրանից՝ հյութերը բավական շատ շաքար են պարունակում և ազդում են ախորժակի վրա, ինչի համար էլ դրանք պետք է համաձայնեցվեն սննդակարգի հետ։ Եթե նիհարելու ցանկություն կա, ապա հյութերը պետք է օգտագործել սնվելուց կես ժամ առաջ. դրանք նվազեցնում են ախորժակը։ Իսկ եթե ցանկանում եք քաշ հավաքել կամ էլ չփչացնել ախորժակը, ապա պետք է հյութ օգտագործել սնվելուց 1.5-2 ժամ հետո։ Խորհուրդ չի տրվում հյութն օգտագործել սննդի հետ։







































