Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կարլ Հայնց Ռումենգիգեն մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի՝«Մանչեսթեր Սիթի» հնարավոր տեղափոխության մասին շրջանառվող լուրերը:
«Մենք գոհ ենք Գվարդիոլայի հետ համագործակցությունից: Նա մեծ աշխատանք է կատարում մեր ակումբում: Լավ կլինի, եթե Խոսեպը ցանկանա մնալ: Սակայն աշխարհի վերջը չի լինի, եթե նա հեռանա «Բավարիա»-ից»,- Kicker-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք՝ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթի»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանգրի պայմանները: Մյունխենյան ակումբի հետ իսպանացի մասնագետի պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականին:








































