Մայիսի 30-ին կայացած Իսպանիայի գավաթի խաղարկության արդյունքներով Բռնության դեմ Իսպանիայի հանրապետական կոմիտեն տուգանել է «Բարսելոնա»-ին, Բիլբաոյի «Ատլետիկ»-ին և Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային:
«Բարսելոնա»-ն տուգանվել է 66 հազար եվրոյի չափով, «Ատլետիկ»-ը՝ 18 հազար եվրոյի չափով, իսկ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան՝ 123 հազար եվրոյի չափով:
Կատալոնացիները տուգանվել են մարզադաշտում անվտանգության և կարգապահության հետ կապված խնդիրների, ինչպես նաև Իսպանիայի հիմնի ժամանակ սուլելու համար: Բասկյան ակումբը տուգանվել է այն պատճառով, որ միջոցներ չի ձեռնարկել և չի փորձել որևէ քայլ կատարել՝ խաղը չքաղաքականացնելու համար:






































