Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին հայտարարել է, որ մերժել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջարկը՝ «ներաձուրի»-ի հետ 4 տարվա պայմանագիր կնքելուց հետո:
««Ռեալ»-ը կապնվել էր ինձ հետ, բայց ես գոհ եմ, քանի որ երկարաձգել եմ պայմանագիրս «Ինտեր»-ի հետ: Հույս ունեմ, որ իմ թիմի հետ միասին կխաղամ Չեմպիոնների լիգայում»,-22-ամյա արգենտինացու խոսքերը փոխանցում է AS-ը:
Իտալիայի առաջնության վերջին մրցաշրջանում Իկարդին աչքի է ընկել խփած 22 գոլով:








































