Starslife.ru-ի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ հանրահայտ ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը արել էր 99 թվի պատկերով դաջվածք՝ նվիրված իր համար հաջողակ դարձած 1999 թվականին։ Այդ ժամանակ նա առաջին անգամ դարձավ հայր, ամուսնացավ Վիկտորյայի հետ և բարձունքների հասավ ֆուտբոլում։
Բեքհեմը կիրակի այցելել է դաջվածք անողին, ով ավելի վաղ նույպես դաջվածքներ է արել նրան։ Այս անգամ դաջվածքը նվիրվել է նրա սիրելի ու միակ դստերը՝ Հարփերին։ Պարանոցին, ուր դաջված էր դստեր անունը, Բեքհեմն ավելացրել է «գեղեցկուհի» բառը։ Դևիդը սոցցանցերում պարբերաբար հրապարակում է դստեր լուսանկարները։










































