Ռուսասատնաի առաջնության 2015/16թթ մրցաշրջանի երկրորդ տուրի «Կրասնոդար»-ի դեմ արտագնա խաղից հետո Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչը հայտարարել է, որ իր թիմն ամբողջովին կատարել է առաջադրանքը: Մասնագետը նշել է, որ պետք է շարունակի աշխատել գոլային դրվագներն արդյունավետ ավարտի հասցնելու ուղղությամբ:
«Մենք գերազանցում էինք մրցակցին: Խաղը կարող էր ավարտվել առաջին խաղակեսից հետո, եթե բաց չթողնեինք պահերը, ինչի վրա պետք է աշխատենք:
Մենք կարգապահ խաղ ցուցադրեցինք: Ցանկանում եմ գովեստի խոսքեր հասցեագրել սաներիս, քանի որ նրանք հիանալի խաղացին գերազանց թիմի դեմ:
Ինչ վերաբերում է Մովսիսյանին, ապա հիմնական հարձակվողի գծում նրան ընտրելու ժամանակ ես անգամ չեմ մտածել, որ նախկինում նա խաղացել է «Կրասնոդար»-ում: Պարզապես, Յուրան այժմ հիանալի մարզավիճակում և գերազանցում է մյուսներին: Ինքներդ տեսաք՝ նա դուրս եկավ, գոլ խփեց և կատարեց իր առջև դրված խնդիրը»,- «Советский спорт»-ը մեջբերում է Ալենիչևի խոսքերը:








































