Սիրիական բանակը և ժողովրդական աշխարհազորի մարտիկները զանգվածային հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի գրոհայինների դիրքերին Պալմիրայի արվարձանում` Սիրիայի հյուսիս-արևելքում: Ինչպես հաղորդում է Syria News լրատվական կայքը՝ սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, իսկ ողջ մնացածները զանգվածաբար նահանջում են:
Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը հաղորդել է, որ ավիացիայի հաջող հարվածներից և բանակի ցամաքային գործողությունից հետո սիրիացի զինվորականներին ու աշխարհազորայիններին հաջողվել է վերահսկողություն հաստատել Պալմիրա քաղաքի բարձունքների մեծ մասի վրա:









































