Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշները հանրաքվեն անվանել է դրա նմանակում, որի ժամանակ Ֆոլկլենդյան կղզիների բնակիչների գրեթե 99%-ը կողմ է քվեարկել, որ կղզիները համարվեն բրիտանական տարածք:
Քիրշների խոսքով՝ նման հանրաքվե անցկացնելը նույնն է, որ սքվոթերներին (լքված տարածքը զբաղեցրած անձանց) հարցնես՝ չե՞ն ցանկանում արդյոք նրանք լքել այդ տարածքը:
Բրիտանացի վարչապետ Դևիդ Քեմերոնը ավելի վաղ հայտարարել է, որ անհրաժեշտ է հարգել քվեարկության արդյունքները:







































