Անցյալ տարի օգոստոսի 11-ին կյանքից հեռացավ Ռոբին Ուիլյամսը:
Այս տարի հուլիսի 21-ին նա կդառնար 64 տարեկան: Այդ օրը նրա 3 երեխաները` 32-ամյա Զակը, 25-ամյա Զելդան և 23-ամյա Կոդին, հավաքվել են միասին հորը կրկին հիշելու համար, հայտնում է 7days.ru-ն:
People ամսագրին տված հարցազրույցում Զակը պատմել է, որ ընտանիքը մինչև հիմա չի կարողանում հավատալ, որ Ռոբինը այլևս չկա: «Այժմ մենք անցնում ենք ապաքինման և վերականգնման փուլ»,-հայտարարել է Զակը: Միաժամանակ Զելդան համացանցում գրել է, որ ինքը մոտակա ժամանակներում չի հայտնվի համացանցում, որպեսզի կրկին չկարդա հոր մասին դատողությունները:
Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին ենթադրություն է հայտնվել, որ Ռոբին Ուիլյամսը կարող էր ինքնասպանություն գործած լինել սխալ ախտորոշման պատճառով:








































