ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հնարավոր տեղափոխությունը փարիզյան ակումբ: Շվեդ հարձակվողի կարծիքով՝ Դի Մարիան ավելի կհզորացնի ՊՍԺ-ն:
«Ողջունում եմ Դի Մարիային: Նա հիանալի խաղացող է և ավելի կհզորացնի ՊՍԺ-ն»,- Le Parisien-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:
Հիշեցնենք՝ շրջանառվող լուրերի համաձայն՝ Դի Մարիան համաձայնության է հասել ՊՍԺ-ի հետ և բուժզննում կանցնի ակումբում:








































